Սնունդը և առողջությունը
Ինչպես ճիշտ ընտրել, պահել ու օգտագործել սեխը. tert.am
Սեխը ճանաչված ամառային աղանդեր: Թուրքմենստանում անգամ անցկացնում են «թուրքմենական սեխին նվիրված օր»: Սակայն, եթե պտուղը սխալ ընտրել կամ ուտել, ապա հաճույք ստանալու փոխարեն կարող եք ձեռք բերել ստամոքսի խանգարում:
Ինչպե՞ս ընտրել
- Սեխը, ինչպես նաև մնացած բոլոր բանջարեղենները, հարկավոր է գնել սարքավորումներով կահավորված վայրերում: Խուսափեք ճանապարհներին կանգնած մեքենաներից ու ուղիղ գետնի վրա դրված սեխ գնելուց:
- Չի կարելի գնել արդեն կտրած սեխ, քանի որ նրա վրա արագ բազմանում են մանրէներ, բացի այդ, նրա վրա արագ կուտակվում է փողոցի փոշին և հայտնի չէ, դե այդ պտուղը ինչ դանակով են կտրել:
- Ուշադիր զննեք պտուղը, քանի որ նրա կեղևի վրա չպետք է քերծվածքներ ու ճաքեր լինեն:
- Հոտ քաշեք սեխից: Հասուն սեխն ունի արտահայտված բուրմունք, որը ոչ մի բանի հետ հնարավոր չէ շփոթել:
- Այժմ արդեն հնարվոր է խանութներում գտնել սեխ, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս շատ ուշադիր ու զգուշությամբ ընտրել հունիսի կեսերին արդեն իսկ հասած սեխը:
Ինչպես նշում են Ռոսպոտրեբնադզորի հարավուրալյան վարչակազմի ներկայացուցիչները, սեխի հասունացման գործընթացի արագացման համար պտուղն աճեցնում են թաղանթի տակ ու օգտագործում են մեծ քանակությամբ ազոտային պարարտանյութեր: Նման պայմաններում սեխը շատ արագ աճում է ու մի քանի ամսվա ընթացքում հասնում մեծ չափերի: Սակայն այդքան կարճ ժամանակահատվածում նրանք չեն կարողանում ազատվել իրենց մեջ կուտակված նիտրիտներից: Իսկ եթե նման պտուղը համատեղել արևի ճառագայթների ներքո երկար ժամանակ պահպանման հետ, ապա դա կարող է հանգեցնել թունավորման` հատկապես երեխաների մոտ:
Նախապատրաստումը
- Սեխը հարկավոր է անպայման մանրակրկիտ լվանալ, որպեսզի կտրելու դեպքում կեղևի վրա առկա կեղտը չթափանցի փափկամսի մեջ:
- Պտուղը խորհուրդ է տրվում կտրտել բարակ շերտերով՝ մատուցելուց անմիջապես առաջ:
- Սեխը չի կարելի համատեղել ոչ մի սննդամթերքի և անգամ մրգի հետ:
- Սեխը խորհուրդ չի տրվում ուտել քաղցած ժամանակ: Այն ուտելու իդեալական ժամանակհատվածը սննդի ընդունումների միջև ընկած ժամանակահատվածն է, ոչ ավելի ուշ, քան վերջին սննդի ընդունումից 2 ժամ առաջ:
- Խորհուրդ չի տրվում այն ուտելիս խմել սառը ջուր, յոգուրտ կամ կաթ: Հարկավոր է ուտել միայն սեխի փափուկ մասը, քանի որ ավելի կոպիտ հատվածները՝ կեղևին մոտ, կարող են պարունակել վնասակար նյութեր:
- Այն հարկավոր է անմիջապես ուտել կամ պահել սառնարանում 1 օրից ոչ ավելի:
Եթե զգում եք, որ չեք կարող ամբողջությամբ օգտագործել պտուղը, կարող եք մնացած մասից պատրաստել մուրաբա:
Մուրաբայի պատրաստման համար 1 կգ սեխի համար հարկավոր է 1 կգ շաքարավազ, 400 մլ ջուր, մի փոքր վանիլին ու 1 հատ կիտրոնի հյութ: Միջուկը բաժանեք խոշոր խորանարդիկների ու շոգեհարեք: Պատրաստեք օշարակ, պատրաստված օշարակի մի մասը լցրեք սեխի վրա, հասցրեք այն եռման ջերմաստիճանի ու թողեք մարմանդ կրակի վրա ևս 10 րոպե: Այդ պրոցեդուրան կրկնեք 3 անգամ՝ 8 ժամ տարբերությամբ, ավեալցնելով մնացած օշարակը: Վերջում ավելացրեք վանիլինն ու կիտրոնի հյութը: Տաք մուրաբան լցրեք ստերելիզացված ապակե տարայի մեջ ու պահեք մութ տեղում:
28.10.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ